▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թշնամին ոստիկանական հենակետ է դրել Սովետական Ադրբեջանի տարածքի մեջ․ Աղաջանյան

ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե այն հատվածը, որտեղ ադրբեջանցիները տեղակայված են և Որոտանի այն հատվածում, որտեղ նրանք անցակետ են դրել, ըստ Սովետական քարտեզի, Սովետական Ադրբեջանի տարածքի մեջ են մտնում.

«Այն լիճը, որը մեր տարածքում է գտնվում, անունը Չայզամի է: Ադրբեջանցիները տեղակայված են այն նույն հատվածներում, որտեղ նախկինում այդ խնդիրն առաջացել էր: Այսինքն, իրենց լոկացիայի տեսանկյունից ոչ մի բան չի փոխվել, այնտեղ ուղղակի տեղադրել են հսկիչ կետերը: Խոսքն այն ելակետային դիրքերի մասին է, որտեղ տեղակայվել են թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմերը։ Ըստ Սովետական միության քարտեզի՝ այդ հատվածները Սովետական Ադրբեջանի տարածքի մեջ են»,-ասաց Աղաջանյանը:

ԱԱԾ-ն Որոտանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հաղորդագրության մեջ Որոտանի փոխարեն օգտագործել էր դրա ադրբեջանական անվանումը, Նիկոլ Փաշինյանը ևս հաճախ իր ելույթում ադրբեջանական տերմիններ է օգտագործում:

Լրագրողի հարցին՝ թե սա հետագայում ի՞նչ հետևանք կարող է ունենալ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների վրա, ՔՊ-ական պատգամավորը վստահեցրեց, որ սա որևէ ազդեցություն չի կարող ունենալ դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքների վրա.
«Այդ տարածքները, այն ժամանակ, երբ մեր վերահսկողության տակ էին, ունեին նույն անունները, մասնավորապես՝ Չայզամին»,-ասաց Աղաջանյանը:

Նրա համոզմամբ՝ այն ինչ անում է ադրբեջանական կողմը, նպատակ ունի արժեզրկել խաղաղության օրակարգն ու դրա հետ կապված գործընթացը.

«Ադրբեջանական կողմը, չնայած իր հայտարարարություններին, թե իբր կողմ է երկարատև խաղաղության գործընթացի մաս կազմելուն, իր քայլերով ավելի է սրում իրավիճակը, սա մի խնդիր է, որը պետք է նաև մեր միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում լինի»,-ասաց Աղաջանյանը:

Լրագրողի հարցին՝ թե արդյո՞ք Որոտանում ադրբեջանցիների տեղակայած անցակետն էր Կապան-Գորիս փակված ճանապարհը բացելու գինը, պատգամավորն ասաց.

«Կապան-Գորիս ճանապարհը բացվել է ոչ մի բանի դիմաց: Չի եղել պայմանավորվածություն, որ բացելու դիմաց ադրբեջանական հենակետեր դրվեն: Ռուս սահմանապահներն ստանձնել են այդ ճանապարհահատվածի վերահսկողական գործառույթ»,-ասաց նա:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին