▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թվերն ավելի քան խոսուն են կարծիքների ֆոնին. Արսեն Թորոսյանը աղյուսակ է հրապարակել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

 

 

 

 

 

 

 

 

«Շաբաթ-կիրակին էլ նվիրենք հայ-վրացական սրտաբանությանը։

Այս աղյուսակը պաշտոնապես ստացել ենք Վրաստանի առողջապահության նախարարությունից՝ ի պատասխան իմ կողմից արված հարցման։

No automatic alt text available.

Դրանից հստակ երևում է, թե քանի Հայաստանի քաղաքացի է վրացական կլինիկաներում անցել սրտի ստենտավորում, կորոնարոգրաֆիա և աորտա-կորոնար շունտավորում։

Image may contain: text

Թվերը ավելի քան խոսուն են այն կարծիքների ֆոնին, որոնք պնդում են, թե մեր հարյուրավոր կամ հազարավոր քաղաքացիներ սրտաբանական բուժօգնություն են ստանում Վրաստանում։

Իրականում հենց մեր երկրում են մեր հազարավոր քաղաքացիներ փրկվում սրտի վիրահատությունների շնորհիվ, այդ թվում պետական պատվերի շրջանակներում։

Հայկական սրտաբանությունը մեր բժշկության ամենազարգացած ճյուղերից է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին