Վահան Թումասյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․
««Տղամարդը կնոջից մաքրասեր պետք է լինի». տնակում բնակվող միայնակ տարեց:
«Շիրակ կենտրոնը» ամենօրյա ռեժիմով, ի դեպ ավելի քան 15 տարի շարունակ, այցելություններ է կատարում տնակային ավաններում բնակվող ընտանիքներին և միայնակ տարեցներին: Մեր այսօրվա այցի ընթացքում հանդիպեցինք մի տարեցի՝ նեղլիկ, սակայն մաքուր և կոկիկ դասավորված տնակում»: