▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդը տաքսիի մեջ ծեծել է նախկին ընկերուհուն, այնուհետ՝ դանակով հարվածներ հասցրել

Երևան քաղաքի 36-ամյա բնակիչը, 2020 թվականի մարտի 29-ին` ժամը 22:30-ի սահմաններում, իր բնակարան այցելելու և ընտանիքի անդամներին անհանգստացնելու համար, տաքսի ավտոմեքենայի սրահում ծեծի է ենթարկել իր նախկին ընկերուհուն՝ հարվածելով նրա գլխին և մարմնի տարբեր մասերին, այնուհետ՝ դանակի հարվածներ հասցրել:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի 36-ամյա բնակչի կողմից դիտավորությամբ նախկին ընկերուհու առողջությանը ծանր վնաս պատճառելու և ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Պարզվել է, որ Երևան քաղաքի 36-ամյա բնակիչը տաքսի ավտոմեքենայի սրահում ծեծի է ենթարկել իր նախկին ընկերուհուն՝ հարվածելով նրա գլխին և մարմնի տարբեր մասերին:

Այնուհետև, երբ ընկերուհին հեռացել է, տղամարդն իր մեքենայով հետապնդելով ու հասնելով նրան, շարունակել է վիճաբանել և քաշքշել, որի ընթացքում իր մոտ գտնվող կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ հարվածել է նախկին ընկերուհուն՝ պատճառելով մարմանական ծանր վնասվածք:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝  Երևան քաղաքի 36-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի 1-ին մասի և 118-րդ (ծեծ) հոդվածի  հատկանիշներով: Վերջինիս կալանավորվել է:

Նախաքննությունը ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին