▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդիկ, ովքեր կարող են լավ ամուսիններ լինել

wnews.am-ը գրում է.

Իսկ բնավորության ո՞ր գծերին պետք է ուշադրություն դարձնել ամուսին ընտրելիս… Կարելի է պնդել, թե սրտին չես թելադրի, սակայն չմտածված ամուսնությունը դժբախտությունների պատճառ կարող է դառնալ։ Չէ՞ որ գալու է մի պահ, երբ կուրորեն սիրահարվածությունն անցնելու է, իսկ ընտրյալի թերություններն ակնհայտ են դառնալու։s

Հոգատարություն.
Խոսքը ոչ թե ձեզ նվաճելու  շրջանում առատ նվերների, այլ ձեր խնդիրները նաեւ իրենը դարձնելու, ձեզ պաշտպանելու ձգտման մասին է։
Ինքնատիրապետում.
Սերն ու խանդը հաճախ միախառնվում են, սակայն չափից դուրս խանդը լավ չէ։ Անվստահությունը հավասար է անարգանքի, այլ ոչ սիրո։ Խանդող ամուսինը կնոջը դիտարկում է որպես իր, ով իրեն է պատկանում։ Կարո՞ղ է նա հանուն ձեզ փոխել չափից դուրս խանդոտ լինելու իր բնավորությունը։ Որքանո՞վ է նա կախված ընտանիքի, ընկերների կարծիքից, պատրա՞ստ է արդյոք հանուն ձեզ նրանց դեմ գնալ, եթե ձեր հանդեպ անարդար լինեն։

2
Կարգապահություն.
Կարգապահությունը կանոնները պահպանելու ունակությունն է՝ այդ թվում այն կանոնների, որոնք ինքնուրույն են սահմանվել։
Իհարկե, ինքնաբերականությունը եւս կյանքի մի մասն է, երբեմն հաճելի, ինչպես անսպասելի նվեր, սակայն եթե դուք գումար եք կուտակում կոնկրետ նպատակի համար, իսկ ամուսինը սրտաբուխ այն ծաղսում է, սա, ինչ խոսք, հաճելի չէ։
Ի դեպ, որեւէ բան ծրագրելու ունակությունը եւս կարգապահության տեսակներից է։ Հետաքրքրվեք ընտրյալից իր նպատակների մասին, սական ոչ թե աբստրակտ, այլ կոնկրետ, մոտակա ժամանակների համար եւ դիտարկեք, թե որքան հաջող են դրանք իրականացվում։

3
Ձեռքբերումներ.
Ինչին է ձեր սիրելին հասել կյանքում, ինչ պլաններ է հասցրել իրագործել, արդյո՞ք սովորություն ունի գործերը մինչեւ վերջ ավարտին հասցնել, թե՞ դրանք թողնում է կեսից. այս ամենը կարելի է նկատել անգամ առօրյա խնդիրներում։ Իհարկե, «գեներալի կին դառնալու համար պետք է ամուսնանալ շարքայինի հետ» եւ դուք կդառնաք ձեր ամուսնու հենարանը, կօգնեք նրան ավելիին հասնել, սակայն եթե նա երեսունն անց է, ունի թերի կրթություն, մի քանի վարկ եւ այդպես էլ չի կողմնորոշվել, թե կոնկրետ ինչ է ուզում այս կյանքում, ամենայն հավանականությամբ ամուսնության ժամանակ ստիպված եք լինելու լուծել նրա խնդիրները։
Եզրափակելով՝ կարելի է ասել, որ սերը, իհարկե, հոյակապ է, սակայն ռոմանտիկ սիրահարվածությունն ու ընտանեկան կյանքը տարբեր են. մի տրվեք կարծրատիպերին, ուշադիր դիտարկեք ընտրյալին։

5

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին