Ղարաբաղի հարցը լուծված չէ, ինչքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը ասի, թե լուծված է։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, Արագածոտնի մարզ կատարված այցի ժամանակ Ներքին Բազմաբերդում իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք այս տարածաշրջանում պետք է ապրենք, բայց այդ տարածաշրջանի ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ ընկալում են որպես թշնամի եւ մենք ընկալում ենք որպես թշնամի։ Մենք պետք է արձանագրենք, որ այս փակ շղթան պետք է ինչ-որ ձեւով կառավարվի, որովհետեւ սա ամենամեծ մարտահրավերն է, որ մենք էլ ունենք եւ ուրիշներն էլ ունեն։ Սա հեշտ հարց չէ, եթե հեշտ լիներ, մենք շատ վաղուց դա լուծած կլինեինք։ Հաջորդը, պետք է արձանագրենք, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ, ինչքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը ասի, թե լուծված է։ շատ կլինեն հարցեր, թե մեր տղերքը ինչի համար զոհվեցին։ Մեր տղերքը զոհվեցին նրա համար, որ երբ այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ լուծված չէ, որովհետեւ Ադրբեջանի պլանը հենց դա էր, որ Ղարաբաղում ֆիզիկապես ոչ մի հայ չմնա։ Բայց այսօր Արցախը կա, արցախահայությունը կա, դա մեր զոհված զինվորների, բանակի շնորհիվ է»,- ասաց նա։
Դիտեք նաև՝