▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տխուր օր քրիստոնյաների համար. Գարո Փայլան

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը  Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Տխուր օր քրիստոնյաների և բոլոր նրանց համար, ովքեր հավատում են պլյուրալիստական Թուրքիային: Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի կարգավիճակի վերադարձնելու որոշումը կբարդացնի կյանքն այստեղ քրիստոնյաների և Եվրոպայում մահմեդականների համար: Սուրբ Սոֆիան մեր հարուստ պատմության խորհրդանիշն էր: Նրա գմբեթը բավականաչափ մեծ էր բոլորի համար»։

 Հիշեցնենք, որ  Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիան, որը զրկվել էր թանգարանային կարգավիճակից, գրանցվել է որպես մզկիթ:

Թեմայի վերաբերյալ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին գրառմանը կարող եք ծանոթանալ ստորև․

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին