▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ucom»՝էժան, փող ուտող, ապուշ կապ… Ռաֆայել Երանոսյանը չի զսպել իր բարկությունը

Վերջին շրջանում հասարակության տարբեր զանգվածներ հաճախ են բողոքում հայաստանյան մի շարք կապի  միջոցներից:Հայ հայտնիներից շատերը ևս խոսել են այս ընթացքում ոչ այնքան որակյալ ու արագ կապի միջոցների մասին:

ՍթարՆյուզ-ն է գրում ու նշում․ «Բողոքի ու դժգոհությունների արժանացող կապի միջոցներից մեկն էլ UCom-ն է:

Դերասան Ռաֆայել Երանոսյանն իր հետևորդների հետ կիսվել է իր բացասական կարծիքով:

«UCom»,- գրել է դերասանն ու ավելացրել զզվանք սրտահատող էմոջիներ:

Գրառումն արժանացել է մի շարք մեկնաբանությունների, որտեղ  ևս Ռաֆայելը արտահայտել է իր կարծիքը:

«Դաստիարակությունս թույլ չի տալիս ավել բան ասեմ, բայց կասեմ`էժան կապ, փող ուտող, ապուշ կապ, հաջող»,- գրել է դերասանը:

ՍթարՆյուզ-ն ավելի ուշ նաև հետևյալ հրապարակումն է  արել․ «Այն, որ հայաստանցիների մեծ մասը բողոքում է կապի օպերատորների աշխատանքից, սպասարկումից, մատուցած ծառայությունների որակից, նորություն չէ։ Այլ հարց է, թե ինչպես են այդ քննադատություններին արձագանքում հասցեատերերը. ադեկվատ լուծու՞մ են գտնում, թե՞ պարզապես միանման ու ոչինչ չասող գովազդների միջոցով փորձում են հաճախորդների գրավել։

Փորձը ցույց է տալիս, որ հիմնականում կապի օպերատորներն ընտրում են 2-րդ տարբերակը։
Ընդամենը օրեր առաջ դերասան Ռաֆայել Երանոսյանը բավականին կոշտ քննադատության էր արժանացրել Ucom-ին՝ ընկերության անվանելով էժան, փող ուտող կապ։

Եվ ընկերությունը, դերասանի այս մեկնաբանությունից հետո, ներգրավվելով բլոգերների , գովազդում է սեփական անձնակազմի փարթին՝ այդկերպ փորձելով պահել վարկանիշը։ Հենց նմանատիպ ոչինչ չասող գովազդ էր ներկայացել դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ ցույց տալով, թե ինչպես է անցել Ucom-ի աշխատակիցների փարթին։

Ընկերությունը ի՞նչ էր ուզում ցույց տալ այս գովազդի միջոցով։ Սրանից կապի որա՞կը բարձրացավ, բողոքնե՞րը պակասեցին, սպասարկման մակարդա՞կը փոխվեց… հարցերը, թերևս, հռետորական են…»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին