▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վագոն-տնակները գտնվում են «Լիդիան Արմենիայի» օրինական տարածքում. Արձագանք Ջերմուկի քաղաքապետին

«Լիդիան Արմենիայի» հաղորդագրությունը  

Քիչ առաջ մամուլից տեղեկացանք, որ Ջերմուկի քաղաքապետը «Լիդիան Արմենիայի» անունից հանդես է եկել մի շարք հայտարարություններով, այդ թվում, թե իբր «Լիդիանը» համաձայնել է տեղափոխել իր վագոն-տնակները:


Հայտնում ենք, որ «Լիդիան Արմենիան» նման պայմանավորվածություն որևէ մեկի հետ ձեռք չի բերել: Վագոն-տնակները գտնվում են ընկերության օրինական տիրապետման տակ գտնվող տարածքում: «Լիդիանի» բոլոր գործողությունները օրենքի շրջանակներում են, ընկերությունը ունի բոլոր իրավունքներն ու թույլտվությունները իր օրինական տիրապետման ներքո գտնվող տարածքում կատարելու ցանկացած գործողություն, այդ թվում նաև տեղադրելու շարժական վագոն-տնակներ:

«Լիդիանը» չի բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որևէ առարկայի շուրջ:   

Հիշեցնենք, որ  լրագրողների հետ զրույցում Ջերմուկի համայնքապետ Վարդան Հովհաննիսյանն ասել է․ «Կարծում եմ՝ վաղը «Լիդիանի» և Ամուլսարի պահապանների վագոն-տնակները կհանվեն»։ Նա հայտնել է, որ տարածքում տեղադրված վագոն-տնակների հարցի ուղղությամբ նամակ են գրել «Լիդիան Արմենիային»։ «Պայմանավորվել ենք երկու կողմերի հետ որ 2 կողմից էլ պիտի վագոն-տնակները գնան, և, միանշանակ, ճանապարհ չպետք է փակվի: Կարծում եմ՝ վաղը այդ վագոն-տնակները կտեղափոխվեն, Ամուլսարի պահապանների վագոն-տնակները նույնպես կտեղափոխվեն»,- ասել է համայնքապետը՝ հավելելով, որ այժմ սպասում են «Լիդիանի» պատասխանին։

Համայնքապետի խոսքով` վագոն-տնակները, ամենայն հավանականությամբ, վաղը` մինչև 12:00 կհանվեն տարածքից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին