▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահագն Ալեքսանյանին «քոռ խոզ» անվանելու համար քրեական գործ է հարուցվել

Օրերս քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանին «քոռ խոզ» անվանելու համար:

http://asekose.am/filemanager/uploads/2021/01/week-2/Vahagn_Aleqsanyan.jpg

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ 

«Քոռ խոզը քրեական գործի առարկա

Օրերս քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանին «քոռ խոզ» անվանելու համար: ՀՀ ոստիկանությունը հեռախոսակապ է ունեցել Ալեքսանյանի հետ և ճշտել արդյո՞ք վիրավորվում է, որ իրեն քոռ խոզ են անվանում, իսկ Ալեքսանյանը հայտնել է, որ՝ այո, վիրավորվում է, որ իրեն քոռ խոզ են անվանում, արդյունքում հարուցվել է քրեական գործ և քննվելու է իրավական այն հարցը, թե Ալեքսանյանին քոռ խոզ անվանելը վիրավորական է, կարծիք է, իրողություն, ինչպես նաև պարզման ենթակա այլ հանգանանքներ:

Արմեն Ասատրյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել, սակայն հաշվի առնելով «քոռ խոզ» արտահայտության կրողին, կարծում եմ, որ մեղադրանք անպայման կլինի»,- գրել է Կոչուբաևը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին