▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահագն Վերմիշյանը կալանավորվեց

Դատարանը բավարարել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից։

Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար, եւ փետրվարի 8-ին միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Հիշեցնենք՝ փետրվարի 5-ի վաղ առավոտից ԱԱԾ աշխատակիցներն օպերատիվ գործողություններ էին իրականացրել Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, ապա՝ նրա հետ միասին հեռացել շենքից: Ժամեր անց ԱԱԾ-ն հայտարարել էր, որ Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար եւ խոստովանել ենթադրյալ հանցագործությունը։

ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում էր, որ շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով Վերմիշյանը 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք էր ստացել՝ դրա դիմաց 2019 թ. ընթացքում կաշառքը փոխանցողների օգտին կատարել էր գործողություններ կամ նպաստել ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին