▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահագն Խաչատրյանը՝ Արամի 3 շենքը Սուքիասյաններին հատկացնելու մասին

«Հետք»-ի հրապարակման համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակ քաղաքային իշխանությունը ցանկացել է Երևանի սրտում հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն ունենալ։ Այդ նպատակով Արամի 3 հասցեի շենքը հատկացրել են «Սիլ կոնցեռնի» հիմնադիր Ալբերտ Սուքիասյանի կոոպերատիվին։ Անշարժ գույքն ընդամենը 5655 ԱՄՆ դոլարով սեփականաշնորհելուց հետո այն չի ծառայել նպատակին։ Սուքիասյանները վերակառուցել են շենքը և օգտագործում են բիզնես նպատակներով։

http://asekose.am/filemanager/uploads/2021/12/week-4/sil.jpg

Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վերոնշյալին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանն ասել է.

«Ես եմ խնդրողը եղել, որ գնեն: Շատերին եմ խնդրել, ցավոք սրտի, արձագանքողներ քիչ են եղել: 1993-1995 թվականներին Երևանում ներդրում անողների թիվը անսահման փոքր էր, գրեթե զրո: Առիթ կլինի, դրա մասին կխոսեմ... Ես կուզեմ, որ այսօրվա ՀՀ-ում շատ մատչելի գնով ներդրողներին տրամադրեն այդպիսի չկառուցված, քանդված կամ կիսաքանդ վիճակում անշարժ գույքեր»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին