Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Վահագն Խաչատրյանն ի պատիվ Խաչատուր Սուքիասյանի՞ է դարձել Խաչատուրյան
ՀՀ 5-րդ նախագահ, 1992-1996թթ․ Երևանի քաղաքապետ աշխատած Վահագն Խաչատրյանը 2021թ․ օգոստոսի 4-ին, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակվելուց հետո, հասարակությանը ներկայացավ նոր ազգանունով՝ Խաչատուրյան։ Մինչ այդ, 2019-2021թթ. Վ․ Խաչատրյանը եղել է Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ խորհրդին անդամ։ Իրազեկված անձինք համացանցում հայտնում են, որ Վահագն Խաչատրյանը 62 տարեկանում իր ազգանունը փոխել, դրանում մի տառ ավելացրել է իր պատիվ Խաչատուր Սուքիասյանի, ով այսօր Հայաստանում «ասող է»։ Քանի դեռ Վահագն Խաչատուրյանը հերքող պարզաբանում չի տվել իր ազգանվան փոփոխության պատճառի վերաբերյալ, հակված եմ հավատալու նշվածին»։ Դիտեք նաև՝ |
«Վահագն Խաչատրյանն ի պատիվ Խաչատուր Սուքիասյանի՞ է դարձել Խաչատուրյան»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet