▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահագնի թաղամասում թալանել են «Միսս Արմենիա» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Գոհար Հարությունյանին

​​​​​​​

Ի՞նչ եք անում դուք, որպես գործատու, երբ ձեր տանից, խանութից կամ արտադրամասից աշխատակիցը գողություն է անում...

Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009», «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը։

Նշենք, որ Շամշյան․com-ը գրել է, որ կայքի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 20-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Վահագնի թաղամասի բնակիչ՝ 41-ամյա Գոհար Հարությունյանը և հայտնել, որ իր տնից իրեր են գողացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ բնակարանից գողացել են Գ. Հարությունյանի ամուսնուն պատկանող մոտ 300 հազար դրամ արժողության թանկարժեք գոտին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է նշված տան մաքրուհի՝ 47-ամյա Իրինա Դոլգովան։

Ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերել են մաքրուհուն, ինչպես նաև գողոնը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին