Պաշտոնական կենսագրության մեջ Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Վահան Ավագյանն անհասկանալի պատճառով չի նշում Թուրքիայի Անկարա քաղաքում գործող «Օզդեն» գրուպ ընկերությունում աշխատելու փաստը։
Այդ փաստը, սակայն, ի հայտ է գալիս Ավագյանի աշխատած մեկ այլ` «Объединенные кондитеры» ընկերության բազաներում, ուր Ավագյանը ներկայացրել էր իր իրական կենսագրությունը։
ՆյուզՊրեսս․am-ն է գրում ու հավելում․ «ԱԱԾ֊ն պետք է ստուգի սույն անձի թուրքական գործակալ լինելու ողջամիտ կասկածը, հատկապես այն պատճառով, որ տեղեկությունը ՀՀ պետական մարմիններից Ավագյանը թաքցնում է»։