▲ Դեպի վեր

Կիրակի, 02.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Վահան Ավագյանն իշխանության կցորդն է, տրանսպորտի գնի թանկացնողը․․․Արշակ Սարգսյան

Վահան Ավագյանն իշխանության կցորդն է, տրանսպորտի գնի թանկացնողը․․․Արշակ Սարգսյան

«Հանրային ձայն»-ի Վահան Ավագյանը քվորում ապահովեց, իշխանությունների հետ գործարքի է գնացել։ Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստից առաջ հայտնեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանին արտահերթ նիստ է գումարել՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով։
«Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները բոյկոտել են նիստը, չեն մասնակցելու քվերակությանը։
Արշակ Սարգսյանը կոչ արեց փետրվարի 1-ից բոյկոտել։

***

Քաղաքային իշխանությունը մանիպուլացնում է տրանսպորտի ծախսերը, ներկայացրել է բարձ ծախսեր և ցածր ուղևորահոսքեր։ Այդ պատճառով ուղեվարձի ինքնարժեքը բարձ են ներկայացնում, որպեսզի իրենց կեղծ թանկացումն արդարացվի։ Այսօր ավագանու արտահերթ նիստի ժամանակ նկան տեսակետ հայտնեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը՝ ներկայացնելոց ասվածն ապացուցող փաստեր։
Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը չհամաձայնվեց ներկայացված փաստարկների հետ։
Հիշեցնենք՝ Երևանի ավագանին արտահերթ նիստ է գումարել՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով։

Դիտեք նաև՝

 

Երևանի ավագանու արտահերթ նիստը անցնում է լարված իրավիճակում։ «Մայր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամների միջև հրմշտոց սկսվեց։
Ավագանու ընդդիմադիր անդամ Սամվել Հակոբյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու իրավիճակը լարվեց։ «Ընդդիմադիր խմբակցության անդամները հարցեր են տալիս, թվերի անհամաձայնություն կա։ Սուրեն Գրիգորյանն ասում է՝ չեմ հասկանում, դուք ստեղ եկել եք՝ ապացուցեք, որ էս թիվը սխալ է, էս թիվը չգիտենք։ Այո, դրա համար ենք գալիս՝ ցույց տալու, որ թվերին չեն տիրապետում, գրություններին պատասխանում են ապիկար սխալ կերպով։ Քաշքշոցը նրանից սկսվեց, երբ ասեցինք թվերը չեն համապատասխանում, Ավինյանն էլ ասաց «իա», այդ բառին ոչ մի կոռեկտ պատասխան չկա, ավելի լավ է գոռգռաս կոռեկտ բառերով, ես դա նախընտրեցի»,- ասաց Հակոբյանը։

***

Քաղաքապետարանում իրավիճակը շարունակում է մնալ գերլարված։ Կարմիրբերետավորները Ավինյանի հրահանգով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանին քաշքշելով հեռացնում են դահլիճից։ Բերետավորների և ավագանու անդամների միջև վեճ սկսվեց։
«Ավինյանը քաղաքական բեզաչոտնիկ ա»,- դահլիճից դուս գալուց ասաց Հակոբյանը։

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին