▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահան Հովհաննիսյան. Ես ուզում եմ իմանալ՝ այս դահլիճի «խարոշիներն» ովքեր են

«Գյումրու դեպքերը ցույց տվեցին, որ ոստիկանությունը փորձում է կանգնել քաղաքացիական հասարակության կողքը, այլ ոչ թե կրիմինալի»,- Ազգային ժողովի այսօրվա նիստում հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով.  «Ոստիկանապետը հայտարարեց, որ Ազգային ժողովի պատգամավորները զանգել են իրեն, փորձել են, ճնշման կամ խնդրանքի մեխանիզմներ գործադրելով, Գյումրիում հանցախմբի մեջ ներգրավված, քաղաքը տասնամյակներով տեռորի ենթարկած կլանների ներկայացուցիչներին ազատել ցուցմունք տալուց, որովհետև գողական հասկացողությամբ չի կարելի ցուցմունք տալ»։ 
 
Պատգամավորն առաջարկեց ԱԺ նախագահին՝ ոստիկանապետից ճշտել «նման այլանդակ խնդրանքով» դիմած պատգամավորների անունները և նրանց հարցը քննարկել ԱԺ էթիկայի հանձնաժողովում. «Ես ուզում եմ իմանալ՝ այս դահլիճի «խարոշիներն» ովքեր են, որ կարող են ինձ պարտադրել ցուցմունք տալ կամ չտալ, էդ ովքեր են, որ կարող են խոսել այն ինստիտուտի անունից, որում ես էլ եմ ներկայացված, էդ ովքեր են էդ «խորոշիները», որ կարող են դիմել ոստիկանապետին՝ ասելով, որ թող մեր ախպերները ցուցմունք չտան, որովհետև ամոթ է»:

 

Աղբյուրը` Փաստինֆո.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին