▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահան Կոստանյանը նշանակվել է Արարատ Միրզոյանի օգնական

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը նշանակվել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի օգնական:

Հիշեցնենք, որ մինչ խոսնակ նշանակվելը Կոստանյանը առաջին փոխվարչապետի պաշտոնում նշանակված Միրզոյանի գրասենյակի ղեկավարն էր, դրանից առաջ էլ պատգամավոր Միրզոյանի օգնականը: Անցած տարվա հունիսի կեսերին Կոստանյանը ազատման դիմում գրեց, որը ըստ որոշ տեղեկությունների՝ նրան պարտադրվել էր:

 

«Շարունակելու եմ անվերապահորեն աջակցել Արարատ Միրզոյանին։ Հրաժարականի դիմում ներկայացնելուց մինչ դրա ստորագրումը իրականացրել եմ ինձ վրա դրված պարտականությունները, որովհետեւ անընդունելի եմ համարում հարկատուների կողմից վճարվել տանը նստելու ու չաշխատելու համար» իր ազատման լուրն այսպես էր ներկայացրել Կոստանյանը՝ չխոսելով պատճառների մասին:

 

 

 

Նշենք նաեւ, որ Միրզոյանը կառավարությունից ԱԺ է տեղափոխել իր խորհրդական Տիգրան Գալստյանին, նա կղեկավարի ԱԺ աշխատակազմը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին