Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն առաջիկա ժամերին քննելու է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդությունը, լրագրողներին հայտնել է նրա պաշտպան Տիգրան Եգորյանը։ «Եթե լրացուցիչ հիմնավորում և այն ապացուցող ապացույց հայտնաբերվեր, վստահաբար, կունենայինք, որովհետև այն ամենը, ինչն ունենք պաշտոնական կողմի ներկայացրած նյութերից, չի հաղթահարում այն շեմը, որ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվի»,- ասել է Եգորյանը՝ հայտնելով, որ Քերոբյանը ժամանակի սղությամբ պայմանավորված հնարավորություն չի ունեցել իր հետ միասին բավարար ծանոթանալ գործի նյութերին, ուստի ցուցմունք չի տվել։ |
Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet