▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահան Շիրխանյանը չի կարողանում ինքնուրույն քայլել. նրան բերել են հիվանդանոց

 

Armlur.am-ը գրում է. Տևական ժամանակ է կայքն ահազանգեր է ստանում  ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հարազատների կողմից այն մասին, որ Շիրխանյանն առողջ, իր ոտքով քայլելով մտել է կալանավայր, իսկ հիմա չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել:

Քիչ առաջ տեղեկացանք, որ Վահան Շիրխանյանին «Երևան -Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն` հետազոտելու: Մեզ հաջողվեց մի քանի լուսանկար անել, որոնք փաստում են, որ նա չի կարողանում քայլել և հյուծված տեսք ունի: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին