▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահան Խաչատրյանը՝ Ստրասբուրգի «Նորաձևության շաբաթի» և տղամարդկանց համար հավաքածու ստեղծելու մասին

Life.panorama.am-ը գրում է, որ  զրույցել է նորաձեւության աշխարհում արդեն իր ձեռագիրն ու անունը ունեցող դիզայներ Վահան Խաչատրյանի հետ:

Մեզ հետ զրույցում դիզայները պատմեց, որ վերջերս մասնակցել է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի ունեցած «Նորաձեւությաան շաբաթին» ու արժանացել տեղի փոխքաղաքապետի բարձր գնահատականին.

«Ստրասբուրգում անցկացվող «Նորաձեւության շաբաթին» մասնակցելու հրավերը ստացել ենք հենց կազմակերպիչներից, ովքեր համացանցի միջոցով տեսել էին իմ հավաքածուն ու շատ էին հավանել: Հրավերը ստանալուն պես՝ մեծ սիրով ընդունեցի, քանի որ իմ աշխատանքի համար նման միջոցառումները շատ կարեւոր են: Չեմ կարող չնշել նաեւ, որ այդ միջոցառմանը մեր մասնկացությունն ունենալու գործում մեծ դեր ունցեավ Լուսինե Թովմասյանի ընկերուհին, ով ապրում է Ստրասբուրգում: Նա անձամբ է մեզ ներկայացրել «Նորաձեւության շաբաթի» կազմակերպիչներին, իսկ այնտեղ գտնվելու օրերին իր մեծ աջակցության շնորհիվ մեր խումբն իրեն շատ լավ էր զգում»,- պատմեց Վահան Խաչատրյանն ու շարունակեց.

«Այնպես ստացվեց, որ մեզ վստահվեց միջոցառման բացման արարողությունը, ինչն իրականում շատ գեղեցիկ ու տպավորիչ էր: Շատ հաճելի էր այդ փաստը, երբ տեղեկացրին, որ իրենք որոշել են ինձ վստահել բացման արարողությունը, որը տեղի ունեցավ Ստրասբուրգի կենտրոնական հրապարակում գտնվող պատմական շենքում: Ընդ որում նշեմ, որ «Նորաձեւության շաբաթը» կազմակերպված էր պետական աջակցությամբ եւ այդ ամբողջ միջոցառմանը ներկա էր փողքաղաքապետը: Ի դեպ՝ ավելի ուշ հանդիպեցինք վերջինիս հետ ու նրա կողմից եւս դրական խոսքերի արժանացանք: Մի խոսքով՝ ես, որպես դիազայներ, շատ գոհ եմ ու կրկնակի ուրախ, որ հակառակ կողմը եւս գոհ էր մեզնից, հիմա արդեն մնում է սպասել այս համագործակցության արդյունքներին»:

Վահան Խաչատրյանը Ստրասբուրգի «Նորաձեւության շաբաթին» ներկայացրել է իր 2016-17թթ աշուն-ձմեռ հավաքածուն, որը վաճառքում կլինի աշնանը:

Խոսելով առաջիկա ծրագրերից՝ Վահան Խաչատրյանը նկատեց, որ չի սիրում նախապես խոսել անելիքների մասին, բայց եւ որոշ փակագծեր բացեց մեզ համար.

«Միշտ պլաններ ունենում եմ, բայց սիրում եմ խոսել դրանց մասին, երբ արդեն իրականացված են: Միայն կարող եմ նշել, որ շատ շուտով կբացվի իմ «BIAYNI» ապրանքանիշի երկրորդ խանութը, բայց այն կլինի կրկին Երեւանում, թե մեկ այլ վայրում, այ դա դեռեւս չեմ ասի: Ծրագրեր շատ ունեմ, աշխատում ենք անընդհատ, առանց հանգստի, այնպես որ վստահ եմ, որ մեր ապրանքանիշի հետեւորդների համար լավ անակնկալներ են սպասվում»,- նշեց դիզայները:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին