▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահե Հակոբյանը ծածկում է Սուրեն Խաչատրյանի՝ 102 մլն դրամի գողությունը.Սիլվա Համբարձումյան

Օրեր առաջ  լրատվամիջոցներից մեկը տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզի բնակիչները պատմել են, թե իրենք աշխատում են գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող Լիճքի Սիսիանի մեկ հանքավայրում `ամիսներ շարունակ աշխատավարձ չստանալով: «Առաջին լրատվական»-ի փոխանցմամբ  գործարար Սիլվա Համբարձումյանը կայքի հետ զրույցում հերքել է  վերոնշյալ տեղեկությունը՝ այն որակելով հերյուրանք: Նա նշեց, որ ինքն իր գործերում նման խնդիրներ չունի և իր խոսքերը կարող է փաստաթղթերով ապացուցել: Սիլվա Համբարձումյանի հավաստիացմամբ՝ ինքը վճարում է նրանց, ովքեր աշխատում են: «Ես չգիտեմ՝ ովքեր են բողոքում, երևի թե ակցիա են անում, որ այն մյուս հանքի լիցենզիան էլ վերցնեն, բայց դրան չեն հասնի: Երևի թե կհիշեք Լիճքվազ-Թեյի պատերազմը. այն դեռ չի վերջացել, շարունակվում է: Դիմել ենք ՄԻ Եվրոպական դատարան, և այն վարույթ է ընդունվել: Ես ունեմ «Սիփան 1», որը վճարում է, հարկերն էլ ենք վճարում: Լիճքվազ-Թեյի պարագայում դատարան ենք դիմել անօրինականությունների դեմ պայքարելու համար: Եվրադատարանում մենք մի գործ հաղթեցինք, հետո Արմեն Մովսիսյանի կամայականությամբ անօրինական վճիռ կայացվեց դատական գործընթացի արդյունքում»,- պարզաբանեց Սիլվա Համբարձումյանը:

Վերջինս ասել է, որ Սյունիքի նախկին մարզպետը ցանկանում է դատի տալ նախկին քաղաքապետերից մեկին, ով իբր իրեն վարկաբեկում է, այնինչ պետք է իր ընկերությունից գողացած սարքավորումների համար վճարի կամ վերադարձնի այդ սարքավորումները: 

Հոդվածն ամբողջությամբ` այստեղ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին