Պահեստազորի սպա Արսեն Վարդանյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հանրության դատաստանին ներկայցնում եմ վերջի օրերին թատերական բեմադրություններով աչքի ընկած՝ ՀՀ ոստիկանությունում առկա կոռուպցիոն երևույթը: Բանն այն է, որ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վ. Ղազարյանը, հանդիսանալով ՀՀ ոստիկանության բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչը, ինչպես նաև իրազեկված լինելով, որ ՀՀ ոստիկանությունում ոտնահարվում են զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների աշխատանքային իրավունքները, մասնավորապես՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներն ու վերջիններիս ամենամյա արձակուրդ գնալուց չի տրամադրվում իրենց օրենքով հասանելիք արձակուրդային վճարումները, տրամադրելով նրանց միայն դրույքաչափին հավասար հիմնական աշխատավարձը, որն ամենամյա արձակուրդային վճարումից մոտ 40%-ով պակաս է օրենքով հասանելիք վճարումներից, էլ չեմ ասում, որ սխալ է հաշվարկվում նաև նրանց արձակուրդի տրամադրվող օրերի քանակը, պաշտոնավարում է, ըստ այդմ, հետապնդելով քաղաքական հայացքների համար, նախկինում անբասիր ծառայծ և երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած ոստիականներին: Ակնհայտ է, որ ՀՀ ոստիկանությունում կոռուպցիայի դեմ իրական պայքարը փոխարինվում է թատերական բեմադրություններով՝ զոմբիներին կերակրելու նպատակով, իսկ ոստիկանների արձակուրդայիններն ավելանում են լափամանից օգտվողների օֆշորային հաշիվներում: P. S. Օրենքի չիմացությունը չի ազատում քրեական պատասխանատվությունից: Կից՝ ներկայացնում եմ ապացույցները»: |
«Վահե Ղազարյանը և թալանված ոստիկանները». Արսեն Վարդանյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet