▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահեն որոնվում է․ անհետ կորել է

Համայնաքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը։ Հուլիսի 29-ի առավոտյան նա դուրս է եկել Բաղյան փողոցի իր բնակարանից և չի վերադարձել:

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։

***

Անհետ կորած 14–ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել

14 տարեկան Վահե Ապիկյանը, որը տնից դուրս է եկել և չի վերադարձել, դպիր է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Այս մասին հայտնում է ուրարակիր Թովմաս Առաքելյանը։

Տղան հուլիսի 29-ի առավոտյան դուրս է եկել տնից և չի վերցրել որևէ իր, բացի եկեղեցական համազգեստից, անհետացել է` գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում է դառնալ ճգնավոր:

«Կարծում ենք, որ կայցելի որևէ եկեղեցի` աղոթք կատարելու նպատակով։ Խնդրում ենք գտնելուն պես հոգ տանել նրա մասին և հայտնել սպասված լուրը ընտանիքի անդամներին»,– գրել է Թովմաս Առաքելյանը սոցցանցում։

info@asekose.am/095519696
Բլոգ ավելին