Դա ֆանտաստիկայի ժանրից է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է ընտանիքով լքել Հայաստանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը «Մարտի 1»–ի գործով հարցաքննության հրավիրվել է, Բաղդասարյանը պատասխանեց.
«Ունենք այնքան տեղեկություն, ինչքան դուք ունեք՝ մամուլից։ Հենց պաշտոնական տեղեկություն լինի, անմիջապես կհայտնվի մամուլում»։