▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահրամ Բաղդասարյանն ազատ արձակվեց

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ է համարել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի ձերբակալելու որոշումը, ինչպես նաև մերժել է վերջինի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը։

Այս մասին հայտնել է Վահրամ Բաղդասարյանի փաստաբանը՝ Վահրամ Գասպարյանը։ Հիշեցնենք, որ Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման) և 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) հատկանիշներով

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին