Մերիլին Մոնրոյի արխիվում հիմնականում նամակներ են, որոնք գրել են նրան սիրահարված տղամարդիկ։ Նրանց թվում են Ջո ԴիՄաջիոն՝ հայտնի բեյսբոլիստը, ում հետ ամուսնությունը տևել է մոտ 1 տարի։ Արխիվում կան նաև Արթուր Միլերի, Քլարկ Գեյբլի, Քերի Գրանտի և այլոց նամակներ, ովքեր ծանոթ են եղել Մոնրոյի հետ։
Աճուրդի կազմակերպիչները նշում են, որ վերջին շրջանում Մոնրոյի ժառանգության արժեքը բարձրացել է, քանի որ նրանով հետաքրքրվում են եվրոպացիներն ու ասիացիները։