Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է տեսահոլովակ Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ:
«...Վաճառվում են հայի բախտն ու հետին խելքը «բանիմաց»:
Վաճառվում են ՍՊԱՆԴՆ ու ԳԱՂԹԸ՝ չուլ ու փալասի դիմաց:
...Վաճառվում է գերդաստանը 100 տարվա բարաթով...
Վաճառվում է Հայաստանը՝ նույն 30 արծաթով...
...Խփում է պողպատե մուրճը աճուրդի եռուզեռում,
Սատանան՝ ծաղրելով շուրջը, «փրկություն» է վաճառում
«Miayn AYN». Cover by Arthur Meschian», - ասված է կից տեսահոլովակին։