▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորի կենտրոնում խանութ է պայթեցվել

Ժամեր առաջ պայթյուն է տեղի ունեցել Վանաձորում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձորի «Թթու ջուր» տանող ճանապարհի ձկան խանութում պայթյուն է տեղի ունեցել:

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ: Տեղում են նաեւ փորձաքրեագետները: Պայթյունի հետեւանքով վնասվել է ձկան խանութի դիմային ապակին, ինչպես նաեւ խանութի ներսն ամբողջությամբ՝ գույքի հետ միասին: Խանութը գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում: Հարեւանությամբ կան մի շարք այլ խանութներ եւս:

«Հայկական ժամանակ» տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել խանութի տարածք նետված ձայնային նռնակից: Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:  Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին