Թարմացված․Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն արձագանքել է հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը «Ջրաշխարհ» խոչընդոտելուն:
«Այսօր՝ օգոստոսի 6-ին, սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ Վանաձորից Երևան ժամանած հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների մուտքը «Ջրաշխարհ» ժամանցի կենտրոն առանց հիմնավորման արգելվել է: Պաշտպանն աշխատակազմին անմիջապես հանձնարարել է զբաղվել վերոնշյալ խնդրով: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ ստեղծված իրավիճակի պատճառները պարզելու համար:
Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ցանկացած խտրական վերաբերմունքի բացառումն ու հասարակության բոլոր անդամների համար հավասար հնարավորությունների ապահովումը:
Սույն դեպքը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Մանրամասների վերաբերյալ աշխատակազմը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»:
Հասմիկ Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այս հրաշք խումբն այսօր Վանաձորից հասել էր Երևան։

Խմբի ցանկությունը մեկն էր ,մտնել ջրաշխարհ , սրտի թրթիռով կտրել անցել էին երկար ճանապարհ ու հույս հավատով,որ իրենք էլ բոլորի պես հավասար իրավունքներ ունեն,բայց արի ու տես փակ էր Ջրաշխարհի դռները իրենց առաջ։
Պատճառը՝ ծիծաղելի՝ Կխանգարեն մյուսների հանգիստը։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, ու՞ր մնաց ներառականությունն ու հավասարությունը


