▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորում Րաֆֆի Հովհաննիսյանը մտել է ՀԱԿ-ի շտաբ, որտեղ այդ պահին եղել է Լևոն Զուրաբյանը

«Ժառանգության» առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր այցելել է Լոռիի մարզ եւ հանդիպումներ ունեցել բնակիչների հետ:

Վանաձորցիների հետ հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանը ասել է, թե ապրիլի 9-ին բոլորը պետք է երդվեն ազատ, անկախ Հայաստանի համար եւ սփյուռք-Ղարաբաղ-Հայաստան միասնական լինեն. այս մասին գրում է Նյուզ.am-ը:

«Ժառանգության» առաջնորդը անդրադարձել է նաեւ Լոռիի մարզպետին եւ Վանաձորի քաղաքապետին: Նա քաղաքապետից պահանջել է հրապարակավ ներողություն խնդրել իր իսկ ժողովրդին անգիտակից անվանելու համար:

Րաֆֆի Հովհաննիսյանը քայլել է Վանաձորի փողոցներով, բարևել բնակիչներին: Քայլերթի ժամանակ նա մտել է ՀԱԿ-ի Վանաձորի շտաբ,  որտեղ այդ պահին ներկա էին Լեւոն Զուրաբյանը եւ այլ ՀԱԿ-ականներ: Նրանք զրուցել են, հետաքրքրվել միմյանց որպիսիությամբ: Այնուհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը մտել է ՀՅԴ Վանաձորի շտաբ եւ շարունակել քայլերթը Վանաձորի փողոցներով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին