Զոհրապ Եգանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Վանաձորում տեքստիլ արտադրության աշխատակիցները գնացել են գործի ու չեն ենթարկվում իշխանությունների պահանջին, սա եզակի երևույթ չէ ու գնալով դժվար է լինելու մարդկանց պահել տներում: Փող չունենալը մարդուն անկառավարելի է դարձնում, միայն թե չսկսեք մեղադրել, բարոյախրատական ճառեր կարդալ, մարդիկ ապրել են ուզում, իսկ որ գնալով տնտեսական վիճակը ծանրանալու է` կասկած չկա:

Պետությունը պետք է շեշտը դնի ներքին ռեսուրսների վրա, չպետք է երկրում անմշակ հող մնա, ավելի լավ է քիչ խոսել ու շատ գործ անել, ավելի լավ է գյուղոլորտին այսօրվանից ասել, թե ինչ է պետք ցանել, որ մշակաբույսերն է պետք գալու մեզ սեպտեմբեր-հոկտեմբերին: Բյուջե փող չի մտնելու ու այն նվազելու է, Հայաստանը չունի այնքան փող, որ այս ապրելակերպով մեկ տարի դիմանա: Հասկացեք` վիրտուալ հաղթանակներով ստամոքս չես լցնի, ցորենը կարող ենք բերել Ռուսաստանից, այնտեղ բերքը լավ է, մնում է մտածել տեղում այլ արտադրանքների արտադրություն սկսելու մասին: Չէր խանգարի, որ այս ծանր ու վտանգավոր պահին իշխանությունը միավորեր, այլ ոչ թե բաժաներ մարդկանց, հիմա բոլորս մեկ գույնի ենք, ուժ գտեք ձեր մեջ պարոնայք ու տիկնայք, վաղը ուշ կլինի»:


