▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանեցյանը Մոսկվայում հանդիպել է Սամվել Կարապետյանի հետ․ Լուսանկարը համացանցում քննարկումների առիթ է դարձել

Արդեն տեղեկացրել ենք, որ  «Տելեգրամ» սոցիալական ցանցի «Բաղրամյան 26» ալիքը լուսանկար է հրապարակել և տեղեկացրել, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գտնվում է Մոսկվայում, որտեղ հանդիպել է «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ։ 

 Արթուր Վանեցյանի օգնական Վահագն Բոյաջյանը մեկնաբանություն է տվել ու նշել, որ  Վանեցյանն այլևս չի հանդիսանում պետական պաշտոնյա, հետևաբար, ինքն է տնօրինում է իր ժամանակը։ «Վանեցյանի գտնվելու վայրի և ունեցած հանդիպումների մասին տեղեկատվությանը չեմ տիրապետում»,-ասել է նա։

Լուսանկարը լայն քննարկման թեմա է դարձել համացանցում։

Լրագրող Արմեն Չիբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Վանեցյանի հրաժարականից անմիջապես հետո պատիս տեղադրեցի մի լուսանկար , որտեղ նա Արթուր Ջանիբեկյանի և Սամվել Կարապետյանի հետ ֆուտբոլ էր դիտում։ Դիտելը քիչ էր մի հատ էլ լուսանկարվել էր՝ բութ մատը դեպի Կարապետյանը պարզած, որը ես մեկնաբանել էի որպես կոնկրետ ազդակ թեժ աշնան սպասող որոշ խմբավորումներին։ Փաստորեն ես ճիշտ էի։ Ճիշտ էր նաև Վլադիմիր Կարապետյանը։ Ամենայն հավանականությամբ Վանեցյանը պատրաստվում էր պետական հեղաշրջման՝ հուսով , որ ռուսներն իրան վարչապետ կնշանակեն՝ հաշվի առնելով նրա վարկանիշը։

Սա ոչ այլ ինչ է , քան պետության դեմ նենգ դավադրություն։ Վանեցյանը պաշտոնը դեռ չթողած արդեն մոսկվաներում է և ամենասարսափելին այն է , որ նա տիրապետում է Հայաստան պետության ամենագաղտնի փաստաթղթերին, իսկ հաշվի առնելով նրա տեսակն ու որակները նա մի վայրկյան անգամ չի վարանի Սամվել Կարապետյանի միջոցով այդ ամենը ռուսներին փոխանցելու։ Եվ ո՞վ էր սպայի պատվից խոսում։ Ուղղակի ապշել կարելի է , թե ինչպես այդ կարիերիստ միջակությանը գեներալի կոչում շնորհվեց։ Հուսով եմ Փաշինյանը կոպիտ սխալներ ներքին խոհանոցում թույլ չի տվել, իսկ եթե թույլ է տվել ուրեմն Մոսկվան արդեն կոմպրոմատ ունի։ Իսկ դրա հետևանքները մենք արդեն 30 տարի ա մեր մաշկի վրա զգում ենք։ Պետք է շտապ օրենք ընդունել, որը կարգելի պետական գաղտիքի հետ առնչվող պաշտոնյաներին երկիրը պաշտոնանկությանը հաջորդող 5 տարիների ընթացքում լքել։ Սա արդեն դեժավյուի է նմանվում՝ Վահագն Հարությունյան, Միքայել Հարությունյան, այժմ էլ Արթուր Վնեցյան. ով պաշտոնը կորցնում վազում ա ռուսների մոտ ու մեր գաղտնիքները պատմում, որ իրա կերած ք....ի համար չպատժվի։ Գրեթե համոզված եմ, որ շուտով շատ հետաքրքիր մանրամասներ ենք իմանալու պարոն Վանեցյանի մասին, այլապես այսքան խառնված 《չերեզ 》Թբիլիսի Մոսկվա չէր վազի»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին