▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանեցյանը քաշային այն կատեգորիան չէ, որ ես նրա հետ բանավիճեմ. Դավիթ Սանասարյան

«Ես իմ փաստերը ունեմ, ժամանակը կգա, կխոսեմ, ես իր հետ առհասարակ բանավեճ չունեմ, նա էդ քաշային կատեգորիան չունի, որ ես նրա հետ բանավեճի մտնեմ, նրան զգուշացրել եմ, որ չխառնվի, սխալ չանի, բայց նրա հետ բանավեճ չունեմ,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը։

Լրագրողները, մասնավորապես, Սանասարյանից հետաքրքրվեցին, թե հիմա ինչու է լուռ և պասիվ այն դեպքում, երբ արձագանքելով Վանեցյանին ասել էր՝ «բա որ ես խոսեմ»։

«Ես որոշել եմ, որ այս փուլում չեմ պատասխանելու։ Չեմ կարծում, որ պետք է մտնեմ ճիշտ է ասում, սուտ է ասում պոլեմիկայի մեջ։ Ինքն իր տեսակետը ներկայացրեց, ես իմ փաստերն ունեմ: Ես ոչ թե կարծիք եմ հայտնել, հետո նոր փորձել եմ հասկանալ  այդ կարծիքը ճիշտ է թե ոչ, ես համոզմունք ունեմ,ես ինֆորմացիա ունեմ, և այդ ինֆորմացիան, որ բերել է համոզմունքի, ներկայացրել եմ։ Կգա ժամանակը, և ավելի պարզ կլինի»,-նշեց Սանասարյանը։

Դիտարկմանը, թե ինքն էլ, Վանեցյանն էլ ասում են կգա ժամանակը, կխոսեն, վերջիվերջո երբէ այդ ժամանակը, նա արձագանքեց «Եթե որևէ պահի զգամ, որ չխոսելն այլընտրանք չէ, ես կխոսեմ։ Այս պահին կարծում եմ խոսելու կարիք չկա, ես իմ ասելինք ասել եմ»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին