Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի գրառմանը:
«Նիկոլ Փաշինյանին բացատրեք, որ Վանեցյանն այնքան համբերություն ունի, որ Տարոն Չախոյանի ականջները դեռ տեղում են:
Բայց, Տարոն, հանգիստ նստի տեղդ, ամեն բան իր ժամանակն ունի»,-գրել է Բաբայանը:
Նշենք, որ այսօր ավելի վաղ Տարոն Չախոյանն իր գրառման մեջ նշել էր. «Միքայել Արզումանյանի ձերբակալության մասին լուրից հետո քաղաքական ընդդիմության մոտ ջղաձգումներ են նկատվում։
Թե ովքեր են մեղավոր, ինչ հանգամանքներում և ինչ պատճառներով ենք կորցրել Շուշին, կամ պարտվել պատերազմը, քննությունը դեռ կպարզի։ Բայց ակնհայտ են քաղաքական ընդդիմության նյարդային ջղաձգումները։
Առնվազն տարօրինակ է քաղաքական ընդդիմախոսների արձագանքը, եթե իհարկե վախեր չունեն, որ հետագայում խայտառակ փաստեր կարող են պարզվել պատերազմի ժամանակ իրենց իսկ գործելաոճից։
Սթրեսի մատնված Վանեցյան Արթուրին և մնացած ընդդիմախոսներին մնում է մաղթել համբերություն և առողջություն՝ մինչ պատերազմի պարտության մասին հետագա բացահայտումները, եթե իհարկե վախեր չունեն այդ բացահայտումներից։