▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ կառավարության անդամները երդվեցին

Նախագահական նստավայրում ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը:

Առաջինն ամբիոնին մոտեցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընթերցելով երդման տեքստը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այնուհետև հերթով երդվել են կառավարության մյուս անդամները:

Երդման արարողության ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է վարչապետին և կառավարության անդամներին՝ մաղթելով նրանց բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք ի շահ հայրենիքի և ժողովրդի:

Կառավարության անդամների երդմնակալությունը նորամուծություն է Հայաստանի քաղաքական և պետական կառավարման մշակույթում ու տեղի է ունենում երկրորդ անգամ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին