▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը ծաղրի է ենթարկում քաղաքացու անձնական տվյալների պահպանման հարցը՝ դիմակ կրելով պայմանավորված․ Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է մեքենայի մեջ առանց դիմակ լինելու դեպքում քաղաքացիներին հնարավորություն տալ նկարել այդ անձին և արձանագրել խախտում: Վարչապետը նշում է, որ եթե քաղաքացին մտահոգված է իր անձնական տվյալների պահպանմամբ կարող է դիմակ կրել և դժվար կլինի անձին նույնականացնել:

ՀՀ վարչապետը ըստ էության ծաղրի է ենթարկում քաղաքացու անձնական տվյալների պահպանման հարցը` դիմակ կրելու գործոնով պայմանավորված:

Դա մարդու մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը կոպտորեն խախտող և այդ իրավունքի նկատմամբ բացահայտ ոչ հարգալից վերաբերմունք ցուցաբերող առաջարկ է:

Այն հղի է վտանգավոր հետևանքներով նաև քաղաքացիական համերաշխության տեսանկյունից: Համընդհանուր ատելության և անհանդուրժողականության, սոցիալ-տնտեսական խնդիրներով պայմանավորված հոգեբանական ծանր իրողության պայմաններում պատկերացրեք ինչ կարող է լինել, երբ մարդիկ մեքենաների մեջ նկարեն միմյանց:

Ավելի լավ է չպատկերացնեք»:

Դիտեք նաև՝

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին