▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը դիմեց դատախազություն

«Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածով «Հետքը» տեղեկացրել էր, որ Կիպրոսում գրանցված WLISPERA HOLDINGS LIMITED օֆշորային ընկերության բաժնետերերից մեկը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Ի պատասխան՝ վարչապետի մամուլի քարտուղարը նշել էր, որ Տիգրան Սարգսյանը դիմելու է գլխավոր դատախազություն, եւ նա որևէ առընչություն չունի այդ կազմակերպության հետ:

Այսօր վարչապետ Սարգսյանը դիմել է գլխավոր դատախազություն՝ խնդրելով պարզել, թե ով է գրանցել WLISPERA HOLDINGS LIMITED-ը, եւ ինչպես է իր անունը հայտնվել ընկերության բաժնետերերի ցանկում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին