▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը մանիպուլյացիաներ իրականացնելու գործում իրեն հավասարը չունի. Իվետա Տոնոյան

Այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը, անդրադառնալով երեկ տեղի ունեցած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին, ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմության որևէ հարցադրման կոնկրետ պատասխան չի տրվել:

«Ես իհարկե շատ լավ հասկանում եմ, որ վարչապետը մանիպուլյացիաներ իրականացնելու գործում իրեն հավասարը չունի, և երեկ մենք ևս անգամ ականատես եղանք այդ գործելաոճին»,- ասաց Տոնոյանը:

Նրա խոսքով՝ վարչապետն այդպես էլ չի պատասխանել՝ «Արցախը Հայաստան է և վե՞րջ», թե՞ «Արցախը Հայաստան է, թե՞ վերջ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին