ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում որոշակի բժշկական հետազոտություններ է անցել:

«Փաստինֆո»-ն է գրում և նշում, որ տեղեկությունը փորձեցել են ճշտել կառավարությունից։ Վարչապետ աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը հարցմանն ի պատասխան ասել է, որ նման տեղեկություն չունի, ապա խոստացել ինֆորմացիան ճշտելուց հետո տեղեկացնել։
Կայքի տեղեկություններով՝ Փաշինյանը բուժզննում է անցել նախօրեին։


