«Վարչապետի աթոռը զբաղեցնողի կինն էր որոշում՝ ով պետք է լինի ՀՖՖ նախագահը». Սաթիկ Սեյրանյան
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արմեն Մելիքբեկյանը համահիմնադիր ա մի կայքի, որը տարիներ շարունակ զբաղված է ադրբեջանաթուրքական պրոպագանդայով: Ինչի՞ եք զարմանում էս արդյունքներից, հայաստանյան ֆուտբոլի վիճակից:
Բայց ավելի զարմանալին էն ա, որ շատերը մոռանում են, թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ով ա որոշումներ կայացնում: Հիշեք` ով էր որոշում, թե ով պետք ա լինի ՀՖՖ նախագահը և ովքեր պետք ա լինեն ՀՖՖ Գործադիր կոմիտեի կազմում: Այո, թերի կրթությամբ վարչապետի աթոռը զբաղեցնողի կինը, որը կրթվելը մոդայիկ ա ուզում սարքել: Նա ոչ միայն բունկեր էր քիթը մտցնում 44-օրյա պատերազմի օրերին, այլև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, և ոչ միայն»: