▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի եղբայրը համալրել է հարուստ դեսպանների շարքը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը, ով 2008 թ.-ից Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է, համալրել է համալրել է հարուստ դեսպանների շարքը:

Ինչպես ներկայացնում է hetq.am-ը, դեսպանի 2011 թ. տարեկան եկամուտը եղել է մոտ 1 մլն 484 հազար դրամ, կենսաթոշակը և աշխատավարձը` 31 հազար 716 դոլար:

2011-ին նրա հաշվին եղել է 11 մլն 480 հազար դրամ`տարեսկզբի 10 մլնի փոխարեն, 110 հազար դոլար` 85 հազարի փոխարեն, 40 հազար չինական յուան` 38 հազարի փոխարեն և 10 հազար եվրո:

Արմեն Սարգսյանի կինը` Սուսաննա Սարգսյանը, նշված տարում ունեցել է 2640 դոլարի եկամուտ, որը ստացել է դիվանագետի ընտանիքի անդամի համար նախատեսված փոխհատուցումից: Սակայն դեսպանի կնոջ հաշվին եղել է 3 մլն դրամ (2011 թ.-ի սկզբին 2 մլն 700 հազար դրամ), 25 հազար դոլար (տարեսկզբին` 18 հազար դոլար) և 30 հազար յուան (տարեսկզբին` 25 հազար):

2011 թ. նա ունեցել է 35 հազար 160 դոլարի եկամուտ, որից 33 հազար 156 դոլարը աշխատավարձն է, իսկ մնացածը` դիվանագետի ընտանիքի անդամի փոխհատուցումը:

Դեսպանի կինը` Լարիսա Խաչատրյանը, ոչ դրամ ունի, ոչ էլ որևէ եկամուտ: Ամեն դեպքում այդպես է նշված նրա հայտարարագրում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին