▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարչապետի հրաժարականի պահին ես կարող եմ առաջադրվել որպես թեկնածու, ընտրվել, և խորհրդարանը չի ցրվի»․ Էդմոն Մարուքյան

«Ես ներկայացրել եմ «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը, որի մասին խոսել ենք։ Վարչապետը առաջարկում է մնա իր պաշտոնին և գնա խորհրդարանական ընտրությունների, ինչին մենք ասել ենք՝ դեմ ենք և, հիմա էլ, մեր դիրքորոշումը վերահաստատեցինք»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ներկայացնելով իր և Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ մանրամասներ։

«Երկրի ներքաղաքական անկյունությունը կայունանցնեն և նախապատրաստեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ ընթացքում քննարկելի է նաև Սահմանադրության մեջ փոփոխությունների հարց․․․Ես ներկայացրել եմ մեր մոտեցումը, վարչապետը՝ իր մոտեցումը։ Ես կարող եմ ասել՝ ճգնաժամը շարունակվում է»,- ընդգծեց նա։ Խորհրդարանի ցրվելու հավանականության վերաբերյալ Է․ Մարուքյանն ասաց․ «Առանց մեզ՝ առանց ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի, խորհրդարանը չի կարող ցրվել։ Դա նշանակում է, որ վարչապետի հրաժարականի պահին ես կարող եմ առաջադրվել որպես թեկնածու, ընտրվել և խորհրդարանը չի ցրվի։ Հետևաբար, այդ համաձայնությունը չկա և խորհրդարանը չի ցրվի»,- ասաց Է․ Մարուքյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին