▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի հրավերով մոտ 1 շաբաթ է մասնակցում եմ պարետատան նիստերին, այլ մեկնաբանությունները համարում եմ անտեղին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Պարետատան նիստերին իմ մասնակցության շուրջ տարատեսակ մեկնաբանություններ և հարցադրումներ են հնչել, այդ իսկ պատճառով որոշեցի անդրադարձ կատարել այդ հարցին։
Պարետատունն է որոշում՝ ու՞մ հրավիրել մասնակցելու նիստերին և վարչապետի հրավերով արդեն մոտ մեկ շաբաթ է մասնակցում եմ պարետատան նիստերին։ Այլ մեկնաբանություններն ու ձևակերպումները համարում եմ անտեղին։
Նշեմ նաև, որ առաջարկել եմ ստեղծել մասնագիտական խումբ՝ որպես մասնագիտական քննարկման հարթակ և ստացել եմ Վարչապետի համաձայնությունը։ Շաբաթ օրը ԱԺ-ում կազմակերպվել է մասնագիտական քննարկում, որի արդյունքները ամփոփվել են և կազմվել է COVID-19 դեմ պայքարի համալիր ծրագիր՝ կազմված մի քանի ռազմավարական ուղղություններից»։

Հիշեցնենք, որ մամուլն օրերս գրել էր․ «Նարեկ Զեյնալյանի մասնակցությունը պարետատան նիստերին շարունակում է հետաքրքիր քննարկումների առիթ դառնալ: Նկատենք, որ արդեն մեկ շաբաթ է՝ ինչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը մասնակցում է պարետատան նիստերին: Ավելին, նա այդ նիստերին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով:  Զեյնալյանի՝ պարետատան նիստերին մասնակցելու որոշումից Առողջապահության նախարար Աևսեն  Թորոսյանը դժգոհ է մնացել, սակայն լռել է՝ հաշվի առնելով, որ այդ որոշումը կայացվել է վարչապետի կողմից: Դեռ ավելին, վերջինս համաձայնություն է տվել, որպեսզի այս ամենից զատ Նարեկ Զեյնալյանը ձևավորի մի մասնագիտական քննարկման հարթակ, որը պետք է պարբերաբար հավաքվի, քննարկումներ անցկացնի և ներկայացնի պարետատուն»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին