ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լեռնային Ղարաբաղում այսօր ապրող մեր քույրեր և եղբայրներ.
Պի՛նդ եղեք։
Մի՛ վախեցեք։
Ամո՛ւր կանգնեք ձեր ոտքերի վրա։
Ժամանակավոր խնդիների առաջ մի՛ ընկրկեք։
Մի՛ անհանգստացեք. մենք և Հայաստանի Հանրապետությունը ձեզ երբե՛ք միայնակ չենք թողնի։
Ձեզ Ուժե՛ղ Հայաստան է պետք։
Մեզ բոլորի՛ս է Ուժեղ Հայաստան պետք։
Քաղաքական մանիպուլացիաների մի՛ տրվեք։
Հայաստանի Հանրապետության վարչապետի կյանքի ամե՛ն վայրկյանը նվիրված է մեր պետությա՛նը և Ձե՛զ։
Հիմա մեզ ավելի հեշտ չէ՛։
Հայաստանում ապրողները քիչ չե՛ն տառապել։
Մեծահոգի՛ եղեք, որ նրանք այժմ փառատոնների են մասնակցում։
Փառատոններ Ղարաբաղում դեռ կլինե՛ն։
Պետք է ուղղակի դիմանալ։
Ընդամենը՝ դիմանալ։
Դուք դա կարո՛ղ եք։
Ես հավատո՛ւմ եմ ձեզ»։