▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարչապետի օգնականը մեզ ասել ա՝ մենք արդեն 30 տարի է՝ գիտենք, որ դա Ադրբեջանի հող ա». զինվորի մայր

«Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը մեզ ասել ա՝ մենք արդեն 30 տարի է՝ գիտենք, որ դա Ադրբեջանի հող ա: Պարո՛ն, եկեք ինձ հերքեք, որ նման բան չեք ասել, իմ հետ վկաներ կան: Այսինքն՝ դուք մեր էրեխեքին, ՀՀ քաղաքացիներին հիմա տանում եք Ադրբեջա՞ն, տե՞նց ա դուրս գալիս»,- Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ժամկետային զինծառայողների ծնողներից մեկը:

Հիշեցնենք, որ ծնողները հայտարարում են, որ իրենց զավակներին տանում են Արցախ՝ առանց երաշխավորելու նրանց անվտանգությունը, ուստի նրանք էլ թույլ չեն տալիս, որ որդիներին տեղափոխեն Արցախ.

«Երեխաներին ստիպում են փոխել զինվորական համազգեստը, հագնել քաղաքացիական հագուստ և անցնել սահմանը: Այսինքն՝ ինչ կարգի վտանգված ա էդ էրեխեքի կյանքը, որ նման գործողությունների են դիմում: Էրեխեքն են զանգում ասում՝ իրենց ստիպում են քաղաքացիական շորեր հագնել»,- ասել է զինվորի մայրը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին