▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարչապետին արժե հիշեցնել իր գրչի ծնունդ մեկ այլ քերթված»․ Նարինե Դիլբարյան

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրական Հայաստանի իր մորմոքի մասին բանաստեղծություն ճգնել գրող վարչապետին արժե հիշեցնել 13 տարեկանում իր գրչի ծնունդ մեկ այլ քերթված՝ մամուլում հրապարակված։ Նիկոլ Փաշինյանի կուսակիցներին և կողմնակիցներին հորդորում եմ գրական այս փորձն էլ տարածել իրենց էջերում, որ պարզորոշ դառնա երբեմնի պաշտամունք Արցախից հրաժարված և դեպի իրական կոչվող Հայաստան մահալի, կորստալի անցում կատարած ու երջանիկ լինելու դժնի տվայտանքներում կեղեքվող քաղաքական իրենց առաջնորդի ուղին։
ԱՐՑԱԽ
Այո, ես սնվել եմ այս արևի տակ,
Այս արևի տակ՝ ջերմ ու հայկական,
Այս արևի տակ առել եմ հասակ,
Եվ դարձել եմ մարտիկ առնական։
Դուք Ղարաբաղ եք ասում այդ հողին,
Իսկ մենք՝ հայերս, ասում ենք՝ Արցախ։
Դուք այդ ասելով՝ նմանվում եք գողի,
Իսկ մենք՝ հայկական քաջարի, անվախ։
Ձեզ հայոց զավակն է տվել ազատ,
Ձեր նման լկտի անառակներին,
Եվ հայոց զավակն էլ կտա կապանք,
Ինչպես թափառող, անտեր շներին;
Մենք դրել ենք մեր ազնիվ պահանջը,
Եվ դրան, այո, կա, ապացուցում,
Եթե չլիներ պահանջն այդ ազնիվ
Արաքսն իր համար կփնտրեր նոր հուն։
Այո, Մասիսի ձյունը կհալվեր,
Եվ կաղիանար Սևանա լիճը,
Եթե այդ պահանջն ազնիվ չէր եղել,
Եվ մենք վարվեինք ինչպես դահիճը։
Մենք Ղարաբաղին, ոչ , աչք չենք դրել,
Ինչո՞ւ աչք դնել սեփական հողին,
Դուք մեր սահմանն այնքան եք հրել,
Որ ուզում եք տիրել Մեղրու խաղողին։
Այո, այս արևի տակ ես ծնվել,
Այս արևի տակ ջերմ ու հայկական,
Եվ նրա համար պատրաստ ենք կռվել,
Ինչպես քաջարի մարտիկ առնական։
Քաջարի, առնական այս մարտիկից ի՞նչ մնաց, դեռ կիմացվի․․․․․»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին