«Կախիչների պատճառով պաշտոնանկ արված մարզպետը դառել է վարչապետի խորհրդական։ Հարցնում են՝ ի՞նչ խորհուրդ պիտի տաս, ասում է՝ չգիտեմ։ Նշանակվել է խորհրդական, բայց դեռ չգիտի։ Այսինքն՝ ինչի՞ չգիտի, վարչապետն ինչով զբաղվում է, դա պիտի խորհուրդ տա, չէ՞։ Ինչո՞վ է զբաղվում վարչապետը, գնում է դպրոցների զուգարանները ստուգելու, բա դու էլ էդ պիտի խորհուրդ տաս, ասես՝ պարո՛ն վարչապետ, ջուրը քիչ քաշի․․․ Որը ինչ գործի մեջ տապալվում է, նշանակվում է՝ խորհրդական»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ Հիշեցնենք՝ նախորդ ամիս Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը նշանակվեց վարչապետի խորհրդական։ Կարդացեք նաև՝ «Նեռը նեղվել է, որ ասում եմ՝ սատանա ու Նեռ»․ շարժման առաջնորդ Դիտեք նաև՝ |
«Վարչապետին պիտի խորհուրդ տա՝ զուգարանի ջուրը քիչ քաշի»․ Էդգար Ղազարյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet