▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետին խորհուրդ են տալիս ինքնասպան լինել

ՍԴՀԿ վարչության անդամ Գուրգեն Եղիազարյանը, այսօրվա ասուլիսի ընթացքում,  կարծիք հայտնելով, որ  Տիգրան Սարգսյանին վարչապետ է  վերանշանակվել, որ քննադատության սլաքը ուղղվի նրան,  որովհետև նա բազում սխալներ է անելու, և պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի վարչապետը, որպեսզի  երկիրն այս վիճակից դուրս գա,  վերջինիս խորհուրդ էր տվել. «Թող ինքնասպան լինի»:

Նշված  կարծիքի վերաբերյալ ASEKOSE.am-ի թղթակիցը  փորձեց մեկնաբանություն ստանալ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից:

Վերջինս, ով ընդհանրապես տեղյակ չէր իր ղեկավարի հասցեին արված այսօրվա քննադատությունից ու կարծիքից,  հարցը լսելուց հետո  նախ խնդրեց կես ժամից զանգահարել, իսկ կես ժամ հետո էլ` 40 րոպեից:

Հուսով ենք, որ պարզ հարցի վերաբերյալ կառավարությունից սպասվող  պատասխանը տխուր նոտաներով չի լինի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին