Թարմացում․ Լիա Սարգսյանը գրում է․ Սեռական բնույթի հայհոյանք են տվել, դուռը ներսից փակել են ու խոշտանգել. ոստիկանի փաստաբան
«Դեպքից մեկ օր առաջ քննիչները ծեծել են ոստիկանի մորաքրոջ ամուսնուն: Ոստիկանության ծառայողը հաշվի առնելով, որ վեճը կոլեգաների հետ է՝ փորձել է հարթել, սակայն այն վերածվել է ծեծկռտուքի: Այս դեպքից հետո Քննչականը ոստիկանին ձերբակալելու որոշումը է կայացրել: Երբ ոստիկանության աշխատակցին տարել են քննչական վարչություն, դուռը ներսից փակել ու վարչության պետի մասնակցությամբ խոշտանգել են»,-«Իշխանության» հետ զրույցում ասաց ծեծի ենթարկված ոստիկանի պաշտպանը:
Մենք գրել էինք, որ ծեծի ենթարկվածը
Մանրամասները՝ տեսանյութում»։
|
Թարմացում․ Լրագրող Լիա Սարգսյանը գրել է․ «Պատռել են Եղվարդի բաժնի օպերլիազորի համազգեստը, թույլ չեն տվել շտապօգնության բժիշկներին ներս մտնել։ *** |
|
Թարմացում․ «Իշխանություն»-ը գրել էր, որ նախօրեին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության շենքի դիմաց գերլարված իրավիճակ է եղել։ Ըստ հրապարակման՝ ՔԿ աշխատակիցները ծեծի են ենթարկել ոստիկանության ծառայողի, ինչից հետո վերջինիս համար շտապօգնություն է կանչվել։ |
Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Երեկ ուշ գիշեր Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության շենքի դիմաց գերլարված իրավիճակ է եղել։
Մեզ փոխանցված տեղեկություններով՝ վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ քննիչները դաժան ծեծի են ենթարկել համայնքային ոստիկանի։ Դեպքից հետո նրա համար շտապօգնություն է կանչվել։
Ծեծվածի հարազատները պատմել են, որ քննիչները «վրեժ» են լուծել ոստիկանից։ Մեկ օր առաջ նրա, քննիչների և մի քաղաքացու միջև վեճ է տեղի ունեցել, որը, փաստորեն, բարձր մակարդակով շարունակություն է ստացել Քննչականում:
Դեպքի մասին իմանալուց հետո ոստիկանի հարազատները հավաքվել են վարչության շենքի դիմաց, սակայն նրանց ներս չեն թողել։
Տուժողի փաստաբանը «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, նաև հայտնել, որ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել:
ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը մեր զանգերին չի պատասխանում:
ՆԳՆ-ի փորձեցինք մանրամասներ ստանալ, ասացին՝ գրավոր հարցում արեք, նույն պատասխանը տվեցին նաև Դատախազությունից»։
***
|
Կարդացեք նաև՝ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանություն» այնուհետև՝ «Արմ Լուր» լրատվական կայքերի կողմից հրապարակված և տարբեր կայքերում տարածվող տեղեկատվությունը, թե իբր քննիչները՝ վարչության պետի մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին, չի համապատասխանում իրականությանը, օբյեկտիվ փաստարկումներից զրկված, մտացածին զրպարտություն է և նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը շեղել իրականությունից: 2026 թվականի օգոստոսի 21-ին Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել և իրականացվում է քրեական վարույթ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայողի և վերջիններիս հետ ընկերական, ինչպես նաև ազգակցական կապերի մեջ գտնվող շուրջ 20 և ավելի անձանց կողմից ՀՀ ՔԿ ԵՔՔՎ վարչության համապատասխան վարչական շրջանի քննչական բաժնի 2 քննիչներին նույն բաժնի դիմաց դաժանաբար ծեծի ենթարկելու, ինչպես նաև խուլիգանություն կատարելու հանգամանքների վերաբերյալ: Հավելենք, որ լրագրող Լիա Սարգսյանն այս առիթով գրել է․ Եղվարդի բաժնի օպերլիազոր, մայոր, Արցախի մարտական խաչ շքանշանի ասպետ Սարգիս Բագրատունյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ Քննչական կոմիտեն իբր հերքման տեքստ է գրել, որով հաստատում է իմ գրած նյութերի իսկությունը: Բայց չմոռանանք, թե սա որ քննչական կոմիտեն է, սա այն նույն քննչական կոմիտեն է, որ այլանդակ բնույթի հայտարարություն էր տարածել Գագիկ Ծառուկյանի դստեր մասին՝ մտնելով ընտանիք ու անկողին: Իսկ ոստիկանությունը լավ կանի տեր կանգնի իր աշխատողին: Հ.Գ. Պարոն Արթուր Պողոսյան, իզուր մի չարչարվեք, ինձ ավելի շատ են վստահում ու հավատում, քան Ձեզ ու ՔԿ-ին: |


